Վարազդատ Հարոյանը՝ Չինաստանի Սուպերլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

29 Մայիսի 2024, 19:30

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը երկրորդ անգամ հայտնվել է Չինաստանի Սուպերլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում:

13-րդ տուրում «Ցինդաո Վեսթ Քոսթը» տանը 2-2 հաշիվն էր գրանցել «Չանգչունի» հետ: Հարոյանը մասնակցել էր ամբողջ խաղին:

31-ամյա ֆուտբոլիստը փետրվարից է խաղում չինական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման: