Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանն ընդգրկվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդի կոչման հավակնորդների ցանկում։
2025 թվականին մարզիկը ցուցադրել է բարձրակարգ արդյունքներ՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող, ինչը նրան դարձրել է հեղինակավոր մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը։