Վարազդատ Մինոսյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ

Աբխազիայի նախագահը ձևավորել է նոր կառավարության կազմը։ Նախագահ Բադրա Գունբան մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկի համաձայն` փոխվարչապետ է նշանակվել Վարազդատ Մինոսյանը։

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Աբխազիան կունենա մի քանի փոխվարչապետ` Վարազդատ Մինոսյանը, Ջանսուխ Նանբան, Տարաշ Հագբան, Ռոբերտ Կիֆուտը (վերջինս պահպանել Է նաև ՆԳ նախարարի պաշտոնը):

Հիշեցնենք` մարտին Աբխազիայում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Երկրորդ փուլում հաղթել է Բադրա Բումբան. ընտրողների 54,73%-ը քվեարկել է նրա օգտին։