Վարազդատ Ղազանչյան․ ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը

25 Նոյեմբերի 2023, 19:05

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Վարազդատ Ղազանչյանը ծնվել է 1879 թվականի մարտի 18-ին Օսմանյան կայսրության Էրզինջանում։ Որպես ուսանող, նա տեղափոխվել է ԱՄՆ-ի ամենահին քաղաք Վորչեստեր։ Պատշաճ կերպով լեզուն սովորելու համար սկսել է հաճախել երեկոյան դասընթացների։ Իսկ ավելի ուշ, կատարելապես սովորելով լեզուն, հեշտությամբ ընդունվել է Հարվարդին կից «Դանթիստրի» դպրոց։

Ղազանչյանն ավարտել է Հարվարդի ատամնաբուժական դպրոցը 1905 թվականին և սկսել աշխատել որպես «ատամնաբույժի օգնական»։

1915 թվականին Ղազանչյանը հայտնվել Է Ֆրանսիայի հարավում, որտեղ աշխատել է «Յանկի» կոչվող հոսպիտալում։

Բժիշկը հոսպիտալից ոչ հեռու ստեղծել է առանձին մասնագիտացված կլինիկա, այնտեղ տարել իր բոլոր հիվանդներին։ Երկու տարվա ընթացքում աշխատակիցների հետ միասին վիրահատել է շուրջ 2,5 հազար վիրավորի, Եվրոպայում մնացել մինչև 18-ը և արժանացել «վունդեր վիրաբույժ» մականունին:

«Իմ հաջողության գաղտնիքը օրթոպեդիկ ստոմատոլոգիայի գերազանց իմացությունն է։ Ես մշակել եմ ծնոտի վիրահատության մեթոդաբանություն՝ ալյումինե լարերի օգնությամբ հավաքելով դրա բոլոր բեկորները ճիշտ դիրքում», — կիսվել է բժիշկն իր հարցազրույցներից մեկում։

Ֆրանսիայի կառավարությունը Ղազանչյանին շնորհել է Ֆրանսիայի կառավարության մարտական պարգևների ասպետի շքանշան, իսկ Անգլիայի թագավոր Գեորգ հինգերորդն անձամբ «վունդեր-բժշկին» պարգևատրել է Սուրբ Միքայելի շքանշանով:

1925թ.-ից դոկտոր Վարազդատը Հարվարդում դասավանդել է սեփական դասընթացը՝ միաժամանակ աշխատելով որպես այցելող բժիշկ տարբեր նահանգների կլինիկաներում: Ղազանչյանը դարձել է առաջին գիտնականը, ով Հարվարդի բժշկական դպրոցում ստացել է պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի գիտական աստիճան: Նա առաջինն էր, որ ԱՄՆ-ում հրատարակել է պլաստիկ վիրաբուժության թեմայով գրքեր:

Վարազդատ Ղազանչյանը մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 19-ին Բելմոնտում (Մասաչուսեթս, ԱՄՆ):