Վարչապետի աթոռին նստած անձը, որը չոքել է թուրքի առաջ, պետք է անցնցում հեռանա. ցուցարար

12 Հունիսի 2024, 15:36

Քաղաքականություն

Քաղաքացիներն այս պահին ակցիա են իրականացնում կառավարական ամառանոցի մոտ: Նրանցից մեկը Alpha News-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանն ատող մարդը չի կարող լինել այդ երկրի վարչապետ։

«Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետի աթոռին նստած անձը, որը չոքել է թուրքի առաջ, որը ատում է Հայաստանը, Արցախը, Հայ առաքելական եկեղեցին, պետք է անցնցում հեռանա: Դա է մեր պահանջը: Ինքը հեռանալու է, մենք ունենք խնդիր մեկ անձի հետ, որը կառչել է իր աթոռից և չի ուզում, բայց պիտի հեռանա:

Ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակումը խոսում է Փաշինյանի վախի մասին: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վախենում է ու վախեցնում է ՔՊ-ական պատգամավորներին: Դիմում եմ բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, որ չվախենան, շանտաժի չենթարկվեն, քանի որ ամեն մեկն ունի ընտանիք, ծնող, երեխա, բայց թող ամեն մեկն իր խղճի առաջ մաքուր լինի ու քվեարկի վարչապետի դեմ»,- ասել է մեր զրուցակիցը:

Հիմա եթերում