Վարչապետի գործառույթների մեջ չի մտնում Կաթողիկոսին փոխելը. հարցում Շիրակում

28 Հունվարի 2026, 20:00

Քաղաքականություն

Շիրակում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա լարվածության մասին:

Շիրակցիների խոսքով՝ պետությունը չպետք է ունենա որևէ կապ եկեղեցու հետ: «Իրականում տեղի ունեցողը մի գործընթաց է, որը միաժամանակ վարկաբեկում է թե՛ պետությունը, թե՛ եկեղեցին»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը:

«Կաթողիկոսին փոխելը վարչապետի գործառույթների մեջ չի մտնում»,- ասել է մեկ այլ բնակիչ։

Հարցվածների կարծիքով՝ հայ զինվորի համար եկեղեցին և հայրենիքն անբաժանելի արժեքներ են։ «Ժամանակին զենք ենք վերցրել՝ առաջին հերթին մեր հավատքն ու հողը պաշտպանելու համար: Տերունական աղոթքով ու մարտական ոգով ենք գնացել սահման»,- ասել է շիրակցիներից մեկը:

Չնայած ստեղծված իրավիճակին, ըստ շիրակցիների, շատերի հավատքը մնում է անսասան, իսկ եկեղեցին՝ ժողովրդի վերջին հույսը։