Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ․ Բագրատ Սրբազան
12 Մայիսի 2024, 20:38
Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ»,- ասել է Սրբազան հայրը։
Նա նաև տեղեկացրել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երկուշաբթի ժամը 8:00-ից սկսելու է անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնել։
«Յուրաքանչյուր օրվա վերջում մենք կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելու օրը և հայտարարելու հաջորդ օրվա ծրագրերը»,- ասել է Բագրատ Սրբազանը։