Վարչապետը մտավախություն ունի, որ չի ստանա քաղաքացիների վստահության քվեն․ հարցում Սյունիքում
19 Նոյեմբերի 2025, 20:20
Սյունիքում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն իրենց կարծիքն են հայտնել իշխանության գործողությունների վերաբերյալ: Հարցման մասնակիցները կտրականապես դեմ են գործող վարչապետին, որին մեղադրում են տարածքները զիջելու մեջ:
«Ինքը պետության մասին չի մտածում, միայն հողեր է նվիրում թշնամուն»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Սյունեցիները նշում են՝ վարչապետը մտավախություն ունի, որ չի ստանա քաղաքացիների վստահության քվեն:
«Զանգեզուրի կոմբինատի 39 աշխատողի հեռացրեց՝ չհետաքրքրվելով նրանց ճակատագրով»,- ասում է սյունեցիներից մեկը:
«Ոչ մի ընտրության չեմ մասնակցի»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից:
Մանրամասները` տեսանյութում: