Վարդան Ասատրյանի հաղթանակից հետո երկրպագուները բարձրացրել են Արցախի դրոշը

26 Փետրվարի 2024, 17:53

Սպորտ

Կրասնոդարում ACA 171 մրցաշարի շրջանակներում թռչող քաշային կարգում մենամարտ է տեղի ունեցել հայազգի ռուս մարզիկ Վարդան Ասատրյանի և բրազիլացի Ալեքսանդրո Պրայայի միջև։

Ասատրյանը պայքարի է դուրս եկել Արցախի դրոշով հագուստով: Նրա հաղթանակից հետո երկրպագուները բարձրացրել են Արցախի դրոշը։ Հաղթել է նաև Գրիգոր Մաթևոսյանը։