Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից

09 Հունիսի 2023, 00:30

Սպորտ

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Վարդան Բիչախչյանի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:

Վարդան Բիչախչյանը թիմը գլխավորում էր 2022 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Բիչախչյանի գլխավորությամբ տարբեր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, տոնել 24 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի և կրել 7 պարտություն: