Վարդան Հարությունյանը նոկաուտով հաղթանակ է տարել RCC Boxing մրցաշարի 3-րդ ռաունդում
Ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, գերծանր քաշային Վարդան Հարությունյանը նոյեմբերի 11-ին Եկատերինբուրգում կայացած RCC Boxing բռնցքամարտի երեկոյի ժամանակ նոկաուտի է ենթարկել ռուսաստանցի Վսեվոլոդ Վիշևին։
sportball24.com-ի փոխանցմամբ՝ 23-ամյա հայ մարզիկը կարողացել է մեկ հարվածով լուծել մենամարտի ելքը։ Երրորդ ռաունդում նա նոկդաունի է ենթարկել Վիշևին, իսկ մրցավարը դադարեցրել է մենամարտը՝ տեխնիկական նոկաուտով գրանցելով Հարությունյանի հաղթանակը։
Հիշեցնենք, որ սա Հարությունյանի երկրորդ մենամարտն էր այս տարի, իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում կարիերան նա սկսել էր դեռևս 2019 թվականին: 2022 թվականի հոկտեմբերին նա մենամարտ է անցկացրել Երևանում։