Վարդան Պետրոսյանի նոր երգիծական մենաներկայացումը՝ Մոսկվայում
28 Մարտի 2025, 18:32

Մայիսի 14-ին Մոսկվայի Զուևի մշակույթի տանը տեղի կունենա հայտնի հայ դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանի «Լույս, խավար և Chat GPT» երգիծական մենաներկայացման մոսկովյան պրեմիերան։
Դերասանը հանդես է գալիս կատակերգական նոր բեմադրության մեջ, որը միավորում է արհեստական ինտելեկտը և հայկական հոգու առեղծվածային աշխարհը:
Սա մեր կյանքի հակասությունների մասին է՝ հոգևոր-աշխարհիկ, իշխանություն- ընդդիմություն, եկեղեցի- պետություն-ժողովուրդ, որում ապրում ենք, կռվում, պայքարում, արարում՝ այսօրվա նոր հերոսի՝ արհեստական բանականության Chat GPT-ի օգնությամբ: