Վարդան Խաչատուրյանին շնորհվել է վաստակավոր շինարարի կոչում
27 Սեպտեմբերի 2024, 20:32
Տարածաշրջանային խորհրդարանի նիստում Սոչիի «Զվեզդա» ընկերության տնօրեն Վարդան Խաչատուրյանին շնորհվել է «Անդրբայկալյան երկրամասի վաստակավոր շինարար» կոչում։
«Զվեզդա» շինարարական ընկերության հիմնադիր, բարերար և հասարակական գործիչ Խաչատուրյանը մեծ ներդրում ունի տարածաշրջանում ճանապարհաշինարարական ոլորտի զարգացման գործում։