Վարդան Ղուկասյանի գործը կկարճվի․ փաստաբան

30 Դեկտեմբերի 2025, 14:40

Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանի՝ իբրև ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի։ Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իր հետ կապ է հաստատել քննիչը՝ տեղեկացնելով, որ գործով ստացվել է լեզվաբանական և հոգեբանական փորձաքննությունների եզրակացությունը, քննիչը օր և ժամ է պայմանավորվել՝ գործի նյութերին ծանոթացնելու համար և նշել, որ պատրաստվում է դիմել դատախազին՝ գործը կարճելու միջնորդությամբ։