Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է

20 Նոյեմբերի 2025, 18:56

Քաղաքականություն

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։

NEWS.am–ին Քննչական կոմիտեից մասնավորապես հայտնել են. «Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»։