Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ
07 Նոյեմբերի 2025, 12:54
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 16։00-ի սահմաններում, նրա վիճակը կտրուկ վատացել է։
Վարդան Ղուկասյանը կալանավայրում է արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։