Վարդան Ղուկասյանն իդեալական թեկնածու չէ, բայց որոշողը ժողովուրդն է․ Ռոբերտ Մարգարյան

04 Ապրիլի 2025, 21:15

Բոլոր

Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որիարդյունքում Գյումրու ավագանի անցավ 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը,«Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը:

Այսպիսով, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածուՎարդան Ղուկասյանը կդառնա Գյումրիի քաղաքապետ՝ շնորհիվ երեք ընդդիմադիր ուժերի՝ Մարտուն
Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի կազմած կոալիցիայի:

Ի դեպ, Մարտուն Գրիգորյանը 5-օրյա լռությունը միայն այսօր է խախտել՝ հայտարարելով, որ «Մեր քաղաքը» դաշինքը Վարդան Ղուկասյանին կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության:

Հետընտրական Գյումրիիմասին Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ:

«Գյումրիի ընտրությունների հետ կապված հետաքրքրությունը կար նաև Սփյուռքում: Իրականում Հայաստանում ընտրությունների արդյունքների հետհաշտվելու լուրջ խնդիր ունենք: Այդ մշակույթը մեզ մոտ չի փոխվել: Անկախ նրանից, թե ընտրություններից հետո ինչ արդյունքներ են լինում, ժողովրդի ձայնը պիտի հարգեն»,- նկատել է քաղաքագետը:

Նա բերել է ԴոնալդԹրամփի օրինակը՝ նշելով, որ ոչ բոլորն են Թրամփին ընդունում՝ որպես դրական կերպար, բայց բոլորը պարտավոր են հարգել նրան՝ որպես նախագահ:

«Վարդան Ղուկասյանն իդեալական թեկնածու չէ, որին կարելի է պատկերացնել որպես քաղաքապետ: Բայց, ամեն դեպքում, դա ժողովրդի ընտրությունն է: Որոշողը ժողովուրդնէ: ԱՄՆ-ում էլ ոչ բոլորն են Թրամփին ընդունում որպես դրական կերպար, բայց եթե նրան
են ընտրել ընտրություններում, ուրեմնժողովուրդը պարտավոր է այդ ընտրության հետ հաշվի նստել»,- նշել է Ռոբերտ Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: