Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21 Հոկտեմբերի 2025, 10:21

Քաղաքականություն

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է:

Հակակոռուպցիոն դատարանի մոտ փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ երեկվանից մինչ այս պահը Վարդան Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ, ընդ որում, նա ունի շաքարային դիաբետ, նրան նաև հագուստ չեն տրամադրել, չեն թույլատրել հիգիենայի պարագաներից օգտվել։