Վարդան Ղուկասյանը ստանձնել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը

19 Ապրիլի 2025, 12:00

Քաղաքականություն

Այսօր Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունն է, որն անցկացվում է Գյումրու քաղաքապետարանում:

Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով ու Հայաստանի Հանրապետության հիմնով:

«Ստանձնելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը, երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել՝ ի բարօրություն նրա բնակիչների, պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»,- ասել էՂուկասյանը:

Այնուհետև ելույթ է ունեցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:

Նա շնորհավորել է գյումրեցիներին և Վարդան Ղուկասյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: