Վարդան Ղուկասյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց
08 Հունվարի 2026, 18:16
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը երեկ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբանը։
«Պարոն Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի, բացի դրանից դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված դատարանի որոշմամբ, հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է փաստաբանը։