Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ․ նրա համար շտապօգնություն է կանչվել
17 Հունվարի 2026, 15:33
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանի համար շտապօգնություն է կանչվել ԱԱԾ մեկուսարան։