Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին

08 Նոյեմբերի 2025, 13:34

Քաղաքականություն

Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանը հայտնում է, որ Վարդան Ղուկասյանը, ով պահվում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա առողջությանը և կյանքի իրավունքին։

«Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։

Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է և առկա է կյանքի ու առողջության վտանգ, պահանջում եմ՝

Անմիջապես հրավիրել դատական հրատապ նիստ,

Ներկայացնել և ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները,

Պարտավորեցնել համապատասխան մարմիններին՝ ապահովելու Ղուկասյանի համար մարդկային և առողջական պահանջներին համապատասխան պայմաններ»,- հայտնել է նա։