Վարդանյան եղբայրները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում
14 Ապրիլի 2025, 11:39

Հայ հայտնի կրկեսային արտիստներ, ռուսական Առաջին ալիքի «Փառքի րոպե» շոուի հաղթողներ Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով իրենց տպավորիչ հնարքների շնորհիվ: Այս մասին գրում է orer.еu-ն։
Արտիստների վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել են հեռուստադիտողներին և փորձագետներին՝ նրանց դարձնելով պաշտոնական ռեկորդակիրներ: Ռեկորդը սահմանվել է 2025 թվականի ապրիլի 6-ին Միլանում շոուի ժամանակ։
