Վարդանյանը մրցավարների առանձին որոշմամբ հաղթել է Իսմագուլովին

07 Մարտի 2024, 11:20

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Էդուարդ Վարդանյանը «Մեր գործը 82» մրցաշարում հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Դամիր Իսմագուլովին։

«Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

Մենամարտն անցկացվել է քիքբոքսինգի կանոններով։ Մարտիկներն անցկացրել են երեք ամբողջական ռաունդ, որոնց արդյունքում մրցավարները հաղթանակը տվել են Վարդանյանին։