Վարդավառի առթիվ Կրասնոդարի Սուրբ Սահակ և Մեսրոպ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ
27 Հուլիսի 2025, 13:08
Այսօր՝ հուլիսի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է իր տաղավար տոներից մեկը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը հայտնի է նաև Վարդավառ անվամբ: Այդ առիթով Կրասնոդարի Սուրբ Սահակ և Մեսրոպ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ՝ վանահայր Հայր Նաիրիի ձեռամբ։
Ժամերգությունից հետո տեղի կունենա Ջրօրհնեքի ավանդական կարգ, իսկ տոնական մասը կշարունակվի ժողովրդական պարերով և երգերով։