Վարդավառը՝ Ղրիմում

28 Հուլիսի 2025, 20:10

Մշակույթ

Ղրիմի Հանրապետությունում նշվել է հայկական Վարդավառի (Տիրոջ Պայծառակերպություն) տոնը։ Միջոցառումը տեղի է ունեցել Հին Ղրիմում՝ Սուրբ Խաչ վանքի տարածքում։

Տոնակատարությունը սկսվել է Սուրբ պատարագով, որից հետո Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի փոխառաջնորդ Տարոն Գուլիկյանն իր օրհնությունն է տվել։

Միջոցառմանը մասնակցել է Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ռուսլան Յակուբովը, ով շնորհավորել է բոլորին Վարդավառի տոնի կապակցությամբ։

Նա նշել է, որ միջոցառումը նպաստում է ազգային ավանդույթների պահպանմանը, բազմազգ հանրապետությունում միասնության ամրապնդմանը։ Միջոցառման մասնակիցների համար պատրաստվել էր համերգ՝ Ղրիմի հայկական ազգային պարի, վոկալ խմբերի և մենակատարների մասնակցությամբ։

Երեխաների համար ներկայացվել է վառ ու հետաքրքիր ծրագիր՝ անիմատորների մասնակցությամբ և տարբեր մրցույթներով։ Միջոցառման հյուրերն ու մասնակիցները ներկա են եղել տոնի ամենահետաքրքիր ավանդույթներից մեկին՝ ջրցողմանը։

Հիմա եթերում