Վարդևանյանի ահազանգը Վաշինգտոնում՝ ռեպրեսիաներ և հակաեկեղեցական արշավ
04 Փետրվարի 2026, 21:30
Իշխանության ռեպրեսիաների, հակաեկեղեցական արշավի մասին է Վաշինգտոնում ահազանգել փաստաբան Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ գործող իշխանությունների քայլերը մտահոգիչ են հատկապես այն առումով, որ թիրախավորվում է 301 թվականին հիմնադրված հայապահպան կառույցը, որը դարեր շարունակ պահպանել է իր ինքնությունը և առաքելությունն՝ անկախ պատմական դժվարություններից։
«Անցյալ գարնանից սկսած՝ Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանությունից պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, որ կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։