Վառիր քո ջահը հանուն արդարության
15 Ապրիլի 2025, 22:39
Արդեն 110 տարի է՝ շարունակվում է հայ ժողովրդի արդարության վերականգնման համար մղվող պայքարը։
Ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին, միացիր ավանդական Ջահերով երթին։ Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։
Միացի՛ր Ջահերով երթին։ Վառիր քո ջահը՝ հիշողության, պայքարի, և արդարության համար։ Ձայն բարձրացրու՝ ընդդեմ մոռացության ու ուրացման։
Ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին՝ Հանրապետության հրապարակում: