Վարսենիկ Հայրապետյանն արժանացել է իրավաբանական «Օսկարի»
12 Դեկտեմբերի 2024, 18:50
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում հայտնի են դարձել «Իրավունք բժշկության մեջ 2024» մրցանակաբաշխության արդյունքները:
«Բժշկության մեջ խաղաղության համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեդիատոր և փաստաբան Վարսենիկ Հայրապետյանը: Նրա աշխատանքը հնարավորություն է տվել լուծել հիվանդի և բժշկական կազմակերպության միջև վեճն ընդամենը հինգ օրվա ընթացքում:
Միջոցառումը կազմակերպել է Բժշկական կլինիկաների իրավաբանների ասոցիացիան:
Մրցանակը, որը հայտնի է որպես առողջապահության ոլորտում իրավաբանական «Օսկար», գրավում է այն մասնագետների ուշադրությունը, որոնք ձգտում են լուծել բարդ իրավական խնդիրները հիվանդների, բժիշկների և բժշկական կազմակերպությունների միջև: