Վարսիկ Գրիգորյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

11 Նոյեմբերի 2023, 00:05

Սպորտ

Հայաստանի սամբոյի կանանց հավաքականի անդամ, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած մեծահասակների աշխարհի առաջնությունում:

Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր ռումինացի մրցակցին, վերջինս հասել էր եզրափակիչ: Հայ մարզուհին շարունակել է պայքարը՝ սփոփիչ գոտեմարտում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։

Մեր մարզիկը բրոնզե մեդալը վիճարկել է բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել է 4:0 հաշվով։