Կիլիկիայի հայ թագավորների ձեռագրերը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում

03 Մարտի 2024, 23:41

Մշակույթ

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են ավելի քան 600 եզակի քրիստոնեական ձեռագրեր տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

Թանգարանի ցուցադրությունում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 12-15-րդ դարերով թվագրվող և նախկինում Կիլիկիայի Հայոց թագավորներին պատկանող հայերեն պատկերազարդ Աստվածաշունչը, ինչպես նաև Կոստանդնուպոլսում 17-րդ դարում հրատարակված Աստվածաշունչը։

Տեղեկացնենք նաև, որ Վաշինգտոնի թանգարանի թարգմանչական բաժնում ներկայացված է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայոց այբուբենի ստեղծման պատմությունը, որի նպատակն էր Աստվածաշունչը հունարենից և լատիներենից հայերեն թարգմանել:

Հիմա եթերում