Վաշինգտոնում կայացած հանդիպումը մոտեցրել է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները հնարավոր համաձայնության վերաբերյալ. փոխնախարար

12 Մայիսի 2023, 13:37

Քաղաքականություն

Բրյուսելում կազմակերպվում է բարձր մակարդակի հանդիպում, քանի որ կան մի քանի կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն։ Դրան կհաջորդի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե Վաշինգտոնում ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, և ինչու է Բաքուն փորձում դրանք չեղարկել։

«Խոսքն այն մասին էր, որ կողմերն ավելի լավ պատկերացրին երկու կողմերի մոտեցումները»,- ասաց Հովհաննիսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ ամերիկյան կողմն արել է հնարավոր ամեն ինչ՝ դրական մթնոլորտ ստեղծելու համար։

«Դա իսկապես արդյունավետ փուլ էր հնարավոր պայմանագրի վերաբերյալ դիրքորոշումների մերձեցման հարցում: Իհարկե, կան մի քանի կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն, ուստի Բրյուսելում կազմակերպվում է բարձր մակարդակի հանդիպում, որից հետո Մոսկվայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպումը»,- ասաց նա։