Վաշինգտոնում քննարկվողը իրավիճակի ապակայունացման փաստաթուղթ է լինելու
06 Մայիսի 2023, 10:50
Քաղաքագետ Արման Ղուկասյանի խոսքով՝ այն ինչ տեղի է ունենում Վաշինգտոնում, Բլինքեն-Բայրամով-Միրզոյան հանդիպմանը, մեծ հաշվով հայտնի չէ լայն հանրությանը: Նա հարցադրում է անում. ընդհանրապես ի՞նչ է բանակցում Արարատ Միրզոյանը: Ըստ քաղաքագետի՝ եթե հավատալու լինենք տեղեկատվական հոսքերին, ապա, այո՛, Արցախը կարող է և մնալ Ադրբեջանի հետ դեմ դիմաց: Այդ մասին անգամ իշխանական պատգամավորներն են խոսում: Քաղաքագետը նշում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, երբ գործընթացին խառնվեց նաև Արևմուտքը, իրավիճակն ավելի ապակայունացվեց…
Ղուկասյանի գնահատմամբ՝ այդպես եղավ, քանի որ ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանին չեզոքացնելն է:
Վաշինգտոնում ստորագրվելիք նոր փաստաթուղթը միայն իրավիճակն ապակայունացնելու նպատակ ունի. զգուշացնում է քաղաքագետ Արման Ղուկասյանը: