Վաշինգտոնը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը
11 Հուլիսի 2025, 10:50
ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետքարտուղար Մարկ Ռուբիոյի վերջին հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հույսի մասին, կապված է Աբու Դաբիում երկու երկրների ղեկավարների հանդիպման հետ։
«Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրություններին, բայց լրացուցիչ տեղեկություններ դեռևս չկան։ Թրամփի վարչակազմը և պետքարտուղար Ռուբիոն հստակ հասկացրել են՝ նրանք պատրաստ են անել անհրաժեշտ ամեն ինչ խաղաղության հասնելու համար, քանի որ դա աշխարհում իրավիճակի բարելավմանն ուղղված հանձնառության մի մասն է»,- նշել է նա։