Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Միլլեր

25 Հունիսի 2024, 11:20

Քաղաքականություն

Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է ներգրավվածություն պահպանել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ լուծելու վերջիններիս միջև առկա տարաձայնությունները։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցին։

«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ներգրավվածությանը և շարունակում ենք աշխատել՝ փորձելով լուծել այդ վեճը»,- նշել է Միլլերը: