Վաշինգտոնյան պայմանավորվածությունները որևէ շոշափելի արդյունք չեն տվել. Անդրեյ Պերլա

18 Սեպտեմբերի 2025, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե «իր համար պատիվ է` օգնել կարգավորել պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Քաղաքագետի կարծիքով՝ Թրամփի համար շատ կարևոր է ցույց տալ, որ կան երկրներ, որոնք իրեն շնորհակալ են խաղաղության ջանքերի համար:

«Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Թրամփը պարզվեց, որ ոչ միայն ամերիկացի ականավոր քաղաքական գործիչ է, այլև անմարդկային մարդ: Նա շատ է ցանկանում Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ։ Այնկշնորհվի մեկ ամսից, իսկ խաղաղության մրցանակի համար Թրամփին առաջադրողների թվում կան և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը։ Այնպես որ, Թրամփը պարզապես հիմա նախընտրական, եթե կարելի է այդպես ասել, քարոզարշավ է վարում՝ հասնելով նրան, որ իրեն այդ մրցանակը շնորհեն, և այդ նպատակով հիշեցնում է, ինչպես ասում են՝ քաղաքին և աշխարհին իր արժանիքների մասին։ Թե որքանով են այդ արժանիքներն իրական կամ երևակայական՝ նրա տեսանկյունից ընդհանրապես կարևոր չէ։ Բայց նրա համար շատ կարևոր է ցույց տալ, որ իսկապես գոյություն ունեն երկրներ, երկրների ղեկավարներ, որոնք շնորհակալ են իրեն խաղաղարար ջանքերի համար», — ասել է Պերլան։

Փորձագետի խոսքով՝ խաղաղարար ջանքերն իրականում որևէ շոշափելի արդյունք չեն տվել։

«Սա, իհարկե, ծիծաղելի ու խայտառակ իրավիճակ է, ընդ որում՝ խայտառակ բոլոր մասնակիցների համար։ Բոլորովին հիմար տեսք ունի ԱՄՆ նախագահը, ով բառացիորեն մուրում է այդ Նոբելյան մրցանակը։ Շատ հիմար տեսք ունեն այն պետությունների ղեկավարները, որոնք դրանում խաղում են նրա հետ, մանավանդ որ խաղաղարար ջանքերը, որոնց մասին խոսք է գնում, այս պահին ոչ մի շոշափելի արդյունք իրականում չեն տվել։

Հուշագիրը, որը ստորագրվել է Վաշինգտոնում, ինչպես բոլորին է հայտնի, պարտավորեցնող չէ։ Այն, լավագույն դեպքում, շրջանակային համաձայնագիր է ապագայում ինչ-որ բան ստորագրելու մտադրությունների մասին։ Որքան հեռուն է գնում, այնքան մենք ավելի ենք հասկանում, թե որքան դժվար է Հայաստանի համար, մեղմ ասած, կատարել այն պայմանները, որոնք գրված են այդ հուշագրում և որոնք բարձրաձայնված են, և որքան մեծ դժվարություններ են սպասվում Հայաստանին, եթե նա իսկապես փորձի գնալ այդ ճանապարհով։ Բայց Թրամփի տեսանկյունից այդ ամենը կարևոր չէ», — եզրափակել է Պերլան։