Վատիկանում մեկնարկել է Իգնատիոս Մալոյանի և 6 երանելի սրբադասման արարողությունը

19 Հոկտեմբերի 2025, 16:00

Քաղաքականություն

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, Լևոն XIV-րդ պապի հանդիսապետությամբ, մեկնարկել է Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և ևս 6 այլ երանելիների սրբադասման արարողությանը։

Սուրբ Պետրոսի տաճարի ճակատային մասում կախված են 6 երանելիների, այդ թվում՝ հայազգի արքեպիսկոպոսի նկարները։ Սրբադասման արարողությունից առաջ հրապարակում հավաքվածների առջև ընթերցվեցին 6 երանելիների համառոտ կենսագրությունները։ Առաջինը ներկայացվեց Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը։

Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված են հազարավոր ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից, այդ թվում՝ շուրջ 1500 հայ ուխտավորներ են ներկա այս պատմական իրադարձությանը։

Նշենք, որ Սուրբ Հովհաննես Պողոս 6-րդ պապի հանդիսապետությամբ 2001 թվականին Հռոմում Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը դասվել էր երանելիների շարքին։

Հիմա եթերում