Վաղ է Հայաստանի հետ համագործակցությանը խաչ քաշել, վարչապետը ամբողջ Հայաստանը չէ. Սլուցկի

20 Սեպտեմբերի 2023, 16:42

Քաղաքականություն

Փաշինյանի հռետորաբանության ֆոնին Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը դեռ չի ծագել:

Այս մասին հայտարարել է ՌԴ Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Դեռ վաղ է Հայաստանի հետ համագործակցությանը խաչ քաշել, քանի որ վարչապետը ամբողջ Հայաստանը չէ, ասել է նա», — հավելելով, որ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։