Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը՝ ոսկե մեդալակիրներ տեսանյութ

30 Հուլիսի 2023, 20:50

Սպորտ

Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնության եզրափակիչներում Հայաստանի 9 ներկայացուցիչներից ռինգ դուրս են եկել 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը (տեսանյութ) եւ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը (տեսանյութ

Երկուսն էլ հաղթանակ են տարել եւ նվաճել ոսկե մեդալ։ Քեյանի մրցակիցն իտալացի Անտոնի Մոետին էր, Հովսեփյանինը՝ լեհ Օսկար Գրոձիցկին։