«Վախի ճանապարհը միշտ հեշտ է, իսկ սիրո ճանապարհը՝ միշտ դժվար». Ժաննա Կրիկորովա
10 Փետրվարի 2025, 21:15
«Ալֆա նյուզ»-ի հյուրն է Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ժաննա Կրիկորովան, որի հետ զրուցել ենք թատրոնի անցած ճանապարհի՝ Արցախում կյանքի կոչած բեմադրությունների, դժվարությունների ու դրանց հաղթահարման, Մուրմանսկում նշանակալի մշակութային իրադարձությանը մասնակցելու,ինչպես նաև՝ սպասվող աշխատանքների մասին:
«Առանց սիրո անհնար է արարել և ստեղծագործել: Ապրել առանց սիրո նույնպես շատ դժվար է: Ցավոք, հաճախ մենք վախից ենք ընտրություն կատարում, ոչ թե՝ սիրուց: Որովհետև վախի ճանապարհը միշտ հեշտ է, իսկ սիրո ճանապարհը՝ միշտ դժվար»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 2022 թվականի մարտին` Ստեփանակերտ քաղաքում: ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ վերածնվել և գործում է Երևանում։ Թատրոնի հիմնադիր տնօրենը Ալեքսանդր Բորդովն է: