Վաղվանից սկսվելու է մեր պետության նորից ոտքի կանգնելու ժամանակաշրջանը․ Ռուբեն Մխիթարյան
10 Ապրիլի 2026, 22:40
Վաղը մեր պետության, ժողովրդի համար կարևոր օր է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Վաղվանից սկսվելու է մեր պետության նորից ոտքի կանգնելու ժամանակաշրջանը։ Վաղվա հանրահավաքի կարևոր նորություններից մեկն այն է, որ Սամվել Կարապետյանն այս ընթացքում առաջին անգամ հանդես է գալու տեսաուղերձով։ Իսկ ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում վաղն անպայման ներկա գտնվել հանրահավաքին։ Մեր գլխավոր նպատակը միասնությունն է և այն, որ ունենանք ուժեղ Հայաստան, իսկ դրա համար պետք է, որ բոլորս ներկա լինենք վաղվա հանրահավաքին»,- նշել է կուսակցության անդամը։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դատական գործընթացին՝ Ռուբեն Մխիթարյանը նշել է․
«Սամվել Կարապետայնի ամբողջ դատական գործընթացում որևէ իրավաբանություն չունի։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններն առանձին լինեն։ Սամվել Կարապետյանի ձերբակալման առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել իր թուլությունն ու վախը։ Նա անում է ամեն ինչ, որ Սամվել Կարապետյանը որևէ խոսք ասելու հնարավորություն չունենա»։
Մանրամասները՝ տեսանյութում։