Վաղը Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք՝ ֆրանսիական զենք տրամադրելու մասին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

21 Հոկտեմբերի 2023, 23:10

Քաղաքականություն

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կկնքեն համաձայնագրեր ֆրանսիական զենք գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների մասին է։

«Հայաստանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը՝ պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա Հայաստանին ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։