Վաղը պատմական օր է․ Նարեկ Կարապետյան
10 Ապրիլի 2026, 20:35
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը վաղը հանդես կգա հանրային ուղերձով։ Այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Վաղը պատմական օր է: Փոփոխությունը սկսվում է հենց վաղվանից, Ազատության հրապարակից։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով, որով ազդարարվելու է փոփոխությունների մեկնարկը Հայաստանում։
Իսկ որտե՞ղ ես դու լինելու վաղը։
Վաղը, ժամը 17:00-ին արի’ Ազատության հրապարակ:
Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ»,– հայտնել է Նարեկ Կարապետյանը։