Վաղը պետք է Ազատության հրապարակում մեր հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան

14 Մայիսի 2024, 21:16

Քաղաքականություն

Վաղը՝ ժամը 17։00-ին, Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը ու քաղաքացիներին կոչ արել այդ ժամին լինել այնտեղ ու իրենց անհամաձայնությունը հայտնել տարվող քաղաքականությանը։

«Վաղը մենք պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը»,- ասել է Սրբազան հայրը: