Վայ հայ մարդու ուրախությանը, ով կհամակերպվի, որ Արցախի թեման փակ է․ Սեբեոս քահանա Ղալաչյան

08 Հունիսի 2024, 20:40

Մշակույթ

Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցու վանահայր Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը եկեղեցում քարոզի ժամանակ արցունքն աչքերին խոսել է Արցախյան հարցի մասին:

«Վայ այն հայերին, որոնց համար Գանձասարի և Շուշիի կորուստը փակ թեմա է։ Ճանապարհը անեծք է կախվելու այն հայկական օջախի վրա, որի համար սրբության, իր տան կորուստը ոչինչ է: Վայ հայ մարդու ուրախությանը, ով կհամակերպվի, որ Արցախի թեման փակ է: Վայ այդ հային»,- ասաց նա: