Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը

13 Նոյեմբերի 2025, 09:54

Քաղաքականություն

ԱԱԾ աշխատակիցները մտել են «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի տուն: Բնակարանի խուզարկությունից հետո երկուսն էլ ձերբակալվել են։

Լրագրող Լիա Սարգսյանն ավելի վաղ հայտնել էր․ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից: «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:

Քիչ առաջ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմենիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

Հիմա եթերում