Վազգեն Թևանյանը՝ միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր
27 Փետրվարի 2025, 11:06

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձել է Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայ ըմբիշը մասնակցել է 70 կգ քաշայինների պայքարին և անցկացրել 4 գոտեմարտ՝ հաղթահարելով բուլղարացի, մոլդովացի և վրացի ըմբիշների արգելքը:
Եզրափակչում նա 1:4 հաշվով զիջել է ճապոնացի աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկեին: