Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակ է տարել Թումուր-Օչիրին Տուլգայի նկատմամբ

24 Հունվարի 2026, 17:40

Սպորտ

Հայ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (մինչև 65 կգ քաշային կարգ) շարունակում է տպավորել պրոֆեսիոնալ ըմբշամարտի PWL India լիգայում։ Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի մրցանակակիր Թումուր-Օչիրին Տուլգայի հետ դրամատիկ գոտեմարտում Թևանյանը կամային հաղթանակ է տարել՝ 10:4 հաշվով։

Հայ մարզիկը պարտվում էր 1:4 հաշվով, սակայն եզրափակիչ հատվածում իրականացրել է մի շարք արդյունավետ հնարքներ և կարողացել կորզել հաղթանակը։

Ավելի վաղ Թևանյանը վստահ հաղթանակներ էր տարել նաև ադրբեջանցի ըմբիշ Ալի Ռահիմզադեի և հնդիկ Վիշալ Կալիրամանի նկատմամբ։