Վազգեն Թևանյանը Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթողն է
10 Հունվարի 2024, 22:35
Զագրեբում ընթացող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանի մրցակիցն էր Իրանի ներկայացուցիչ Ռահման Ամուզադխալիլին, որը դուրս է եկել գորգ, բայց չի գոտեմարտել վնասվածքի պատճառով, և Թևանյանը դարձել է մրցումների հաղթող։
Հայ ըմբիշը երեք հաղթանակ է տոնել` 1/8 եզրափակիչում հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզոևին։ Քառորդ եզրափակչում արդեն հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Մաքկենային, իսկ կիսաեզրափակչում Թևանյանը ռևանշի է հասել Պուերտո Ռիկոն ներկայացնող Սեբաստիան Ռիվերայի նկատմամբ` աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտության դիմաց։