Վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում հաղթել է թուրք մրցակիցներին և ոսկե մեդալ նվաճել

10 Փետրվարի 2024, 23:45

Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում՝ իր ետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը: